HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հրապարակ». փնտրեք կնոջը

Որքան էլ «ազատ դեմոկրատները» չեն ցանկանում բացել խաղաքարտերը, այնուհանդերձ «Հրապարակին» հայտնի դարձավ, որ քաղաքական դաշտը հստակվելուց, ԲՀԿ թեկնածուն առաջադրվելուց հետո ԱԴ անդամ Անուշ Սեդրակյանն առաջադրվելու է որպես նախագահի թեկնածու:

Գենդերային այս խաղաքարտը որպես «նոու-հաու» ներմուծելով քաղաքական դաշտ՝ ԱԴ-ն փորձելու է նախընտրական պայքարին ոչ միայն գաղափարական նոր իմպուլսներ հաղորդել, այլև արևմտյան արժեհամակարգը կրողների համար նոր հարթակ ստեղծել, որովհետև, ըստ նրանց, Րաֆֆի Հովհաննիսյանն իր թեկնածությունն առաջադրել է ԲՀԿ-ի հետ «տորգի» մեջ մտնելու նպատակով:

Ըստ նույն աղբյուրի՝ ԱԴ լիդերները Րաֆֆի Հովհաննիսյանի հետ դեռ խորհրդարանական ընտրությունների ժամանակ պայմանավորվել են, որ որևէ կոնտակտ ԲՀԿ-ի հետ չեն ունենալու ոչ մի պայմանով: «Առինջը մեզ համար ընդամենը աշխարհագրական տարածք պետք է լիներ, ուրիշ ոչինչ, սակայն Րաֆֆին երկակի խաղ սկսեց նախ Օսկանյանի, ապա ԲՀԿ-ի հետ, ինչն էլ դարձավ նրանց պառակտման պատճառը»,- ասացին:

«Հրապարակը» փորձեց Անուշ Սեդրակյանից ճշտել ՝ առաջադրելո՞ւ է ԱԴ-ն իր թեկնածությունն առաջիկա նախագահական ընտրություններում, թե՞ ոչ: «Առայժմ քննարկումներն ընթանում են, մենք դեռ վերջնական որոշում չունենք»,- ասաց նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter