
Թռչկան ջրվեժի շրջակայքում աղբակույտեր են (տեսանյութ)
Հայաստանի գեղատեսիլ վայրերի և պատմամշակութային հուշարձանների շրջակայքում աղբակույտերի առկայությունը կարծես թե դարձել է սովորական երևույթ: Շատերը երևի համակերպվել են այն մտքի հետ, որ այդ արատավոր երևույթը հնարավոր չէ վերացնել, իսկ պետական և տեղական ինքնակառավարման մարմինները ոչ մի քայլ չեն ձեռնարկում այդ ուղղությամբ:
Այս տեսանյութում տեսնում ենք, թե ինչ ահավոր վիճակում է Թռչկան ջրվեժ բնության հուշարձանի տարածքը, այն էլ այն դեպքում, որ վերջին մեկ տարվա ընթացքում բնապահպանները և արշավականները 4-5 անգամ տարածքը մաքրել են աղբակույտերից:
Ժամանակն է, որ համապատասխան պետական մարմինները հասկանան նաև իրենց պարտականություններն ու պատասխանատվությունն այս բնագավառում և անհապաղ միջոցառումներ ձեռնարկեն բնություննը աղբանոցներից մաքրելու և զերծ պահելու ուղղությամբ:
Տեսանյութը՝ Եղիա Ներսեսյանի
Թեհմինե Ենոքյան
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել