
Վերաքննիչ քրեական դատարանը ՀԱԿ ակտիվիստների գործով ուժի մեջ թողեց առաջին ատյանի դատավճիռը
Վերաքննիչ քրեական դատարանը քիչ առաջ հրապարակեց ՀԱԿ ակտիվիստներ Տիգրան Առաքելյանի, Դավիթ Քիրամիջյանի, Սարգիս Գևորգյանի և Արտակ Կարապետյանի դեմ հարուցված քրեական գործով որոշումը:
Վերաքննիչը ուժի մեջ թողեց առաջին ատյանի դատավճիռը, որով Տիգրան Առաքելյանը դատապարտել էր 6, Արտակ Կարապետյանը՝ 3, իսկ Սարգիս Գևորգյանն ու Դավիթ Քիրամիջյանը 2-ական տարվա ազատազրկման:
ՀԱԿ ակտիվիստները մեղադրվում են 2011թ. օգոստոսին Կարապի լճի մոտ անկարգություններ հրահրելու և դրա արդյունքում ոստիկանների աշխատանքը խոչընդոտելու մեջ:
Այսօր դատարանի դահլիճը լեփ-լեցուն էի: Դատարանի առջև ևս հավաքվել էին ՀԱԿ բազմաթիվ ակտիվիստներ և համախոհներ: Հենց Վերաքննիչ քրեական դատարանը հրապարակվեց իր որոշումը, ներկաները սկսեցին բղավել «ամոթ», «հանցագործներ», «ազատություն քաղբանտարկյալներին»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել