Գագիկ Բեգլարյանին կայքից ջնջել են
Երեւանի քաղաքապետարանին պատկանող «erebuni-yerevan.am» կայքէջից ջնջվել են Էրեբունի-Երեւան 2010 տոնակատարության հետ կապված այն բոլոր նյութերը, որտեղ ներկա է Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, ում նախաձեռնությամբ էլ հոկտեմբերին կայացավ տոնախմբությունը: «ՉԻ»-ի տեղեկություններով` կայքէջից նյութերը ջնջվել-հանվել են անձամբ Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի հրահանգից հետո: Ի դեպ, երիտասարդների որոշ խումբ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում տեղեկություններ է տարածել, որ իրենց նախաձեռնությամբ եւ ջանքերով ստեղծվել է նոր «erebuni-yerevan.am» «ալտերնատիվ կայք», որտեղ տոնակատարության բոլոր նյութերը, այդ թվում` Գագիկ Բեգլարյանի մասնակցությամբ դրվագները վերականգնված են:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել