Եղեգնաձորում կկազմակերպվի մասնագիտությունների օր
Նոյեմբերի 14-ին՝ ժամը 13:00-16:00, Երևանի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերով նախարարության «Մասնագիտական կողմնորոշման կենտրոն» ՊՈԱԿ-ը կազմակերպում են մասնագիտությունների կոմնորոշման օր Եղեգնաձորի «Գիտելիք» համալսարանում:
Միջոցառման նպատակն է օգնել Եղեգնաձորի և հարակից քաղաքների ավագ և հիմնական դպրոցների աշակերտների և շրջանավարտներին մասնագիտության հարցում կատարել գիտակցված ընտրությանը' նրանց մեջ ձևավորելով անձի զարգացման, կարիերայի պլանավորման կարողունակություններ:
Միջոցառման ժամանակ ԵՊԼՀ-ն կներկայացնի տաղավարներ, որոնց միջոցով ԵՊԼՀ ստորաբաժանումները երիտասարդներին և աշակերտներին կներկայացնեն բուհի բոլոր կրթական ծրագրերը՝ ներառյալ բակալավրական և մագիստրոսական ծրագրերը, բարձրագույն կրթության զարգացման ընդհանուր և միջազգային միտումները։ ԵՊԼՀ-ի ամբիոններն ու կենտրոնների ներկայացվեն նաև բուհում դասավանդվող ավելի քան 22 լեզուները։
Երիտասարդների մասնագիտական կողմնորոշման կենտրոնը միջոցառման ժամանակ հանդես կգա ինտերակտիվ տաղավարով, որտեղ մասնագետները օրվա ընթացքում տեղեկատվություն և խորհրդատվություն կտրամադրեն մասնակիցներին' անդրադառնալով մասնագիտության գիտակցված ընտրության կարևորությանը և Հայաստանի և մասնավորապես Վայոց ձորի մարզի աշխատաշուկայի պահանջներին:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել