HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ֆինանսների նախարարին խորհուրդ տվեցին «Վիկիպեդիայից» չօգտվել

Ազգային ժողովում արտահերթ կարգով քննարկվում է «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՅԴ խմբակցության բոլոր 5 պատգամավորի ներկայացրած օրինագիծը: Նախագիծը ներկայացնում է ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:

Եթե նախագիծն ընդունվի, ապա 2013թ. նվազագույն աշխատավարձը կկազմի 45.000 դրամ: Աղվան Վարդանյանն ասաց, որ հնարավոր է՝ օրինագիծը մեկ տարով հետաձգեն, եթե կառավարությունը զիջումներ անի: Սակայն իշխանական ճամբարից հնչող կարծիքներից հետո Արծվիկ Մինասյանը հայտարարեց, թե կառավարությունը փոխզիջում չի անում:

Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանի ասելով' կառավարությանն իր ծրագրով առաջիկա տարիների ընթացքում նախատեսում է նվազագույն աշխատավարձի ավելի շատ բարձրացում, քան ՀՅԴ-ի առաջարկածն է, այդ իսկ պատճառով իր ղեկավարած հանձնաժողովը դրական եզրակացություն չեն տվել առաջարկին:

Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը ևս դեմ արտահայտվեց նախագծին: Նրա խոսքով՝ նախագիծը պետք է մերժել այն պատճառաբանությամբ, որ այն գրեթե համընկնում է կառավարության ծրագրի հետ՝ տարբերությամբ, որ կառավարությունը նախատեսում է արդյունքներին հասնել աստիճանաբար, իսկ ՀՅԴ-ի ներկայացրած օրինագիծն ունի պարտադրական բնույթ, ինչը կարող է ֆինանսական խնդիրներ ստեղծել երկրի համար:

Արծվիկ Մինասյանը, դիմելով նախարարին, ասաց, թե իրենց նախագծի պատճառաբանություններում հղում է արված միջազգային փորձին և Եվրոպական սոցիալական խարտիային, իսկ կառավարությունն իր ծրագրի իրականացման համար գոնե «ճ կլասի» պետության փորձին հղում չի արել:

Զարուհի Փոստանջյանն էլ Վաչե Գաբրիելյանին խորհուրդ տվեց չօգտվել «Վիկիպեդիայից», քանի որ դրանում ներկայացված թվերը երբեմն իրականությանը չեն համապատասխանում, այլ հետևել մեր հետաքրքրության շրջանակում գտնվող երկների ցուցանիշերին:

«Շնորհակալություն խորհրդի համար, ես դիտարկում եմ բոլոր աղբյուրները, այդ թվում «Վիկիպեդիան»»,- պատասխանեց նախարարը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter