
Մեղադրյալները և տուժողները համատեղ բողոքով դիմում են նախագահին (լուսանկարներ)
Սոնա Սիմոնյան
Նարեկ Ալեքսանյան
Պայմանագրային զինծառայող, «Մեհրաբներ» զորամասում զոհված Արտակ Նազարյանի իրավահաջորդները, գործով մեղադրյալ-զինծառայողների ծնողներն այսօր համատեղ բողոքի ակցիա էին կազմակերպել նախագահական նստավայրի առջև:
Նրանք պահանջում են քրեական պատասխանատվության ենթարկել դատավոր Սամվել Մարդանյանին, քանի որ վերջինս միտումնավոր կերպով չի ցանկանում բացահայտել իրականությունը. արդյոք Արտակ Նազարյանը ինքնասպա՞ն է եղել, թե՞ նրան սպանել են:
Արտակ Նազարյանի իրավահաջորդների շահերը ներկայացնող Մուշեղ Շուշանյանի խոսքերով՝ իրենք դիմել են այս քայլին, որովհետև եթե մինչ այս դատավորը մերժում էր տուժող կողմի միջնորդությունները, ապա այժմ դրանք ուղղակի չի ընդունում:
Իսկ մեղադրյալ-զինծառայողների ծնողները պահանջում են, որ դատարանը արդար որոշում կայացնի. իրենց որդիներին կամ ազատ արձակի, կամ պատժի, եթե, իհարկե, նրանց մեղքն ապացուցվի:
![]() |
![]() |
Լուսանկարները՝ Սոնա Սիմոնյանի
Մեկնաբանել