HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սկսվում է «Իրեր տարբերակող ռոբոտ» և «Ական փնտրող ռոբոտ» մրցույթների գրանցումը

2013 թ. համար Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) հայտարարում է ԱրմՌոբոտիքսի երկու մրցույթի գրանցում: Մինչև սույն թվականի դեկտեմբերի 15-ը կարող են գրանցվել «Իրեր տարբերակող ռոբոտ» մրցույթին մասնակցել ցանկացողները, իսկ մինչև դեկտեմբերի 28-ը՝ «Ական փնտրող ռոբոտ» պատրաստել ցանկացողները:

Գրանցման համար անհրաժեշտ է այցելել www.armrobotics.am և լրացնել հայտը: Մրցույթների եզրափակիչ փուլերը կկայանան 2013թ. մարտ և մայիս ամիսներին:

«Իրեր տարբերակող ռոբոտ» մրցույթի մասնակիցները պետք է նախագծեն և պատրաստեն ռոբոտներ, որոնք կգտնեն, կհավաքեն և կդասակարգեն իրարից տարբեր 2 իր՝ թենիսի գնդակը և հյութի մետաղական տարան:

«Ական փնտրող ռոբոտ» մրցույթի մասնակիցների նախագծած և պատրաստած ռոբոտները պետք է գտնեն հողի տակ պահված ականները, նշեն դրանց տեղակայման վայրը, պատրաստեն ականների դասավորությամբ էլեկտրոնային քարտեզ և ուղարկեն սերվերի վրա:

Հայաստանում ռոբոտատեխնիկայի զարգացման և աջակցման ծրագիրը (Արմռոբոտիքս) կազմակերպվում է 2008թ.-ից: Առաջին նախագիծը «Գծին հետևող ռոբոտ» մրցույթն էր, որում հաջողություններ գրանցելուց հետո միությունն այնուհետև կազմակերպեց նաև «Իրեր տարբերակող և դասակարգող ռոբոտ», «Ական փնտրող ռոբոտ» և «Անօդաչու թռչող սարքեր» մրցույթները:

ԱրմՌոբոտիքսի կազմակերպիչն է ԻՏՁՄ-ն, գլխավոր հովանավորն է «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունը, տեխնիկական հովանավորը՝ «Արթին Վարուժան» ընկերությունը, աջակիցները՝ ՀՀ պաշտպանության նախարարությունը, «Մայքրոսոֆթ» ինովացիոն կենտրոնը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter