HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վաղը կանցկացվի միջոցառումների շարք՝ նվիրված շաքարախտի դեմ պայքարի միջազգային օրվան

Պաշտոնական տվյալներով Հայաստանում շաքարային դիաբետ հիվանդությամբ ախտորոշված են մոտ 400 երեխա:

Նոյեմբերի 14-ին՝ շաքարախտի դեմ պայքարի միջազային օրը, «Երազ» բարեգործական հիմնադրամը, համագործակցելով «Մուրացան» հիվանդանոցային համալիրի էնդոկրինոլոգիական կլինիկայի, «Վորլդ վիժն Հայաստանի», «Հայ ասպետ» հիմնադրամի, «Հայ եմ» երիտասարդական դաշինքի և Քաղաքացիական հասարակության համագործակցության ցանցի հետ, նախաձեռնել է միջոցառումների շարք՝ ուղղված մանկական դիաբետին հարող հարցերով հանրության իրազեկմանը և տեղեկացվածության մակարդակի բարձրացմանը:

Երևանի 15 ավագ դպրոցներում և Ապարանում միաժամանակ մեկնարկեն «Դիաբետի դպրոց» հակիրճ դասընթացները: Նպատակն է օգնել դիաբետիկ երեխաներին իրենց զգալ հասարակության լիարժեք մաս և խուսափել հիվանդությամբ պայմանավորված բարդույթներից:

Միջոցառումների շարքը կեզրափակի «Վորլդ վիժն միջազգայինի» «Երեխայի առողջությունն առաջնային է» քարոզարշավի շրջանակներում «Շաքարային դիաբետը ապրելակերպ է» ֆլեշ-մոբ միջոցառումը:

«Վորլդ վիժն Հայաստանի» քարոզարշավն ու Մոր և մանկան առողջության դաշինքը, միանալով մանկական դիաբետի դեմ պայքարող իր մյուս գործընկեր կազմակերպություններին, կհորդորեն բոլորին վեր բարձրացնել ձեռքերը՝ որպես քարոզչություն և աջակցություն դիաբետի բարդությունների և մանկական մահացության կանխարգելմանը:

Ավելի քան 30 դպրոցական «Վորլդ վիժն Հայաստանի» տարածաշրջանային գրասենյակներից կմիանա ակցիային՝ վեր բարձրացնելով ձեռքերը որպես աջակցություն և կոչ քաղաքական գորիչներին ստեղծել որակյալ և մատչելի բուժծառայություններ: Միջոցառումը տեղի կունենա Հյուսիսային պողոտայում ժ. 15:30:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter