Դիակ՝ Արզական գյուղում. սպանության կասկածանքով կա մեկ ձերբակալված
Նոյեմբերի 12-ին՝ ժամը 14.30-ի սահմաններում, անհայտ քաղաքացուց ոստիկանության Չարենցավանի բաժնում ահազանգ է ստացվել, որ Արզական գյուղի սկզբնամասում՝ Դալար գետի մեջ տղամարդու դիակ կա:
Պարզվել է, որ հայտնաբերվածը 1976 թ. ծնված Սերյոժա Թովմասյանի դիակն է՝ գլխի և մարմնի տարբեր մասերում բռնության հետքերով:
Փաստի առթիվ Չարենցավանի քննչական բաժանմունքում ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ՝ Ս. Թովմասյանին դիտավորությամբ կյանքից զրկելու կասկածանքով նոյեմբերի 13-ին՝ ժամը 1.30-ին, ձերբակալվել է 1969 թ. ծնված Սամվել Ս.-ն:
Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն:
Ոստիկանություն
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել