HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հրապարակ». Վանոյի հեռանալու մասին պայմանավորվածությունը ձեռք էր բերվել Տեր-Պետրոսյանի եւ Քոչարյանի միջեւ

Երեկ Վանո Սիրադեղյանի ծննդյան օրն էր: «Վանոն համաձայն րէ այն ամենի հետ, ինչ այսօր տեղի է ունենում երկրում, ինչ անում է ՀԱԿ-ը՝ համագործակցելով ԲՀԿ-ի հետ. նա երբեք Քոչարյանին չի ընդունել»,- մեր թղթակցին բողոքել է Վանոյի մտերիմներից մեկը: թերթը հիշեցնում է, որ նախկին ՆԳ նախարար Վանո Սիրադեղյանն արդեն 12 տարի Հայաստանում չէ: Նրա նկատմամբ քրեական գործ էր հարուցվել, Աղվան Հովսեփյանն անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությամբ մտել էր խորհրդարան, Վանոն ստիպված թողել էր Հայաստանը:

«Վանոն չէր ուզում լքել Հայաստանը»,- շարունակել է Վանոյի մտերիմը: Երկրից դուրս գալու պայմանավորվածությունը ձեռք էր բերվել Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Քոչարյանի միջեւ: Երբ այդ տեղեկությունը Ճուտի՝ Սուրեն Սիրունյանի եւ էլի մեկի միջոցով հայտնել էին Վանոյին, նա ահավոր ռեակցիա էր տվել. «Վայ, ես ձեր...»: Խմել էր մի շիշ օղի, մի քանի ժամ անց Ճուտը նրան տարել էր օդանավակայան, ուր էր թռչելու Վանոն՝ ոչ ոք չգիտեր: Վերադարձին Ճուտը տեսել էր, որ Վանոն իր հայտնի գլխարկը մոռացել է մեքենայում: Վերցրել էր գլխարկն ու երեխայի նման հեկեկացել: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter