Կարկուտից տուժել են 4 գյուղի ցանքատարածքներ
Հունիսի 12-ին տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով վնասվել են Վայոց ձորի մարզի Սերսի գյուղի բանջարանոցային մշակաբույսերի ցանքատարածքներն ու պտղատու այգիները և Արագածոտնի մարզի Լուսագյուղի բանջարանոցային մշակաբույսերի ցանքատարածքները:
Իսկ հունիսի 10-ին ժամը 20:20-ից մինչև 20:40-ը տեղացած կարկուտի հետևանքով վնասվել են Լոռու մարզի Սվերդլով և Գարգառ գյուղերի ցանքատարածքները:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկացմամբ`' վնասի չափերը ճշտվում են:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել