«Չորրորդ ինքնիշխանություն». փոխելու բաներ շատ կան
Մի խումբ մտավորականներ բաց նամակով դիմել են Սերժ Սարգսյանին՝ առաջարկելով փոխել ՀՀ զինանշանը, դրոշն ու օրհներգը: Նրանք մասնավորապես առաջարկում են ընդունել Մարտիրոս Սարյանի հեղինակած զինանշանը՝ «Սովետականի» փոխարեն «Արեւելյան Հայաստանի Հանրապետություն» գրությամբ:
«ՉԻ»- Նամակի հեղինակները (Զորի Բալայան, Սոս Սարգսյան եւ ուրիշներ) «Արեւելյան Հայաստանի Հանրապետություն» գրությունը բացատրում են նրանով, որ Արեւմտյան Հայաստանը մեզանից խլված է, բայց մտնում է մեր պահանջատիրության մեջ: Սա, ինչ խոսք, հզոր փաստարկ է, բայց եթե այդ տրամաբանությամբ առաջնորդվենք, առաջարկվող զինանշանի վրա պիտի գրված լինի «Արեւելյան Հայաստանի Մի Մասի Հանրապետություն», որովհետեւ Նախիջեւանն էլ է Արեւելյան Հայաստան, Կարսի նահանգն էլ, դաշտային Արցախն էլ: Թե՞ այդ տարածքներն այլեւս մեր պահանջատիրության մեջ չեն մտնում:
Իսկ ընդհանրապես ավելի ճիշտ կլիներ, եթե անվանի մտավորականները պետության խորհրդանիշները փոխելու փոխարեն ստեղծված վիճակը փոխելու մասին մտածեին:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել