«Ժողովուրդ». Սարգսյանը մերժել է Օլանդի պայմանը
Սերժ Սարգսյանի՝ Ֆրանսիա կատարած այցն այնքան էլ հարթ չի անցնում. մեր երկրի ղեկավարին շատ տեղերում զանազան ակցիաներով են դիմավորել: Թերթի դիվանագիտական աղբյուրների հաղորդմամբ՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը պատրաստակամություն է հայտնել հանդիպում կազմակերպել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ՝ պայմանով, որ հայաստանյան կողմն արցախյան հիմնահարցի լուծմանը վերաբերող փաստաթուղթ պետք է վավերացնի: Սակայն Ս. Սարգսյանը մերժել է՝ պատճառաբանելով, որ նախագահական ընտրություններից առաջ չի կարող նման բան անել: Այդ պատասխանից հետո հարցը մտել է փակուղի: Թերթի տեղեկություններով՝ ֆրանսիական կողմից խոստացված 1 մլրդ դոլարը, որը պետք է տրամադրվեր Հայաստանի ատոմակայանի համար, առայժմ չի փոխանցվի:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել