HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նոր հրատարակություն. «Խորհուրդ Սրբոյ Պատարագի Հայաստանեայց Առաքելական Ս. Եկեղեցւոյ» գերմաներեն լեզվով

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչական բաժինը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ լույս է ընծայել «Խորհուրդ Սրբոյ Պատարագի Հայաստանեայց Առաքելական Ս. Եկեղեցւոյ» գործը` աշխատասիրությամբ Տ. Տիրատուր քահանա Սարդարյանի (Գերմանիայի հայոց թեմ) և պրոֆ. դոկտ. Գաբրիելա Վինկլերի (Թյուբինգենի համալսարան):

Աշխատությունը Ս. Պատարագի հայերեն (գրաբար) տեքստի հանդիպադիր թարգմանությունն է գերմաներեն լեզվի: Գրքի սկզբում զետեղված ընդարձակ առաջաբանում անդրադարձ է կատարվում Հայոց Պատարագի մասերին, բացատրվում ինչպես ընդհանուր հատվածների, այնպես էլ առանձին արտահայտությունների իմաստը:

Աշխատությունը նախատեսված է թե՛ ծիսական օգտագործման և թե՛ Ս. Պատարագի ուսումնասիրության համար:

Մայր Աթոռ Ս. Էջմիածին
Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցի 
Տեղեկատվական համակարգ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter