HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նորագավիթ. «պահեստային» գաղտնիքներ

Անահիտ Պետրոսյանը բնակվում է Նորագավիթի 12 փ., 20 տուն հասցեում: 2007 թ.-ից սկսել է պայքարել մի խնդիր համար, որի ակունքները թերևս մինչ այս պահը հայտնի չէին:
 
Տիկին Անահիտը ամեն Աստծո օր արթնանում է գարշահոտության մեջ, տան տարածքը ողոված է լինում գունավոր ջրերով. համոզված է, որ դրանք արտադրական ջրագծից եկող ջրեր են: 
 
Մենք մեկնեցինք նշված հասցեով...
 
Մեքենայից իջնելուն պես ստիպված էինք փակել մեր շնչուղիները, հետո դրա կարիքը չզգացվեց... Մի քանի ժամ անց «սովորեցինք» ծանր հոտի առկայությանը: Ի՞նչ ասեն այն մարդիկ, ովքեր արդեն 20-30 տարի շարունակ ապրում են այստեղ, ընտելացել են հոտին և սովոր են լռել: Անտանելի հոտն ավելի է սաստկանում, երբ առկա է լինում ջրի կանգ և հեղհեղումներ:
 
Տիկին Անահիտի տանն արդեն սպասում էր քննիչը, ով պատրաստվում էր տեղազննություն իրականացնել: Ճանապարհին մեզ միացավ «Երևան» ջրօգտագործման պետի տեղակալ Իսրայել Հովհաննիսյանը, ով շարունակեց պնդել, որ դա ոռոգման ջրի գիծն է, իսկ ոռոգման գիծը գնում է Արարատյան դաշտավայր և ոռոգում այնտեղի դաշտերը: 
Անահիտ Պետրոսյանը համոզված է, որ դա քիմիական գործարանների արտադրական ջրերի ջրատարն է, իսկ ոռոգման գիծը գնում է ուղղահայաց և չի կարող հատվել: Սակայն Հովհաննես Իսրայելյանը շարունակում էր պնդել, որ դա ոռոգման գիծն է, այդ ջրագծին ոչինչ չի խառնվում:
 
Բնապահպան-ակտիվիստները առանձնացան քննիչից և ջրօգտագործման պետի տեղակալից՝ ջրի ակունքը գտնելու ակնկալիքով:
 
Արդյունքում հայտնվեցինք մի շինության առջև, որտեղից և հոսում էր գորշագույն ջրագիծ: Տարածքը փշալարված էր, դուռը՝ կողպած: Երբ Հովհաննես Իսրայելյանը քննիչի և տիկին Անահիտի հետ եկավ մեր գտած վայրը, նա ոչ մի բացատրություն չգտավ՝ պարազաբանելու՝ սա ի՞նչ շինություն է, ի՞նչ ատադրամաս է, ի՞նչ կեղտոտ ջուր է,  և եթե այդքան պնդում էր, որ դա ոռոգման ջուր է, ապա ա՞յս ոռոգման գիծն է, որ գնում է Արարատյան դաշտավայրը ոռոգելու: Հովհաննես Իսրայելյանն ասաց, որ դրանք «պահեստային գաղտնիքներ» են...

Արդեն գրեթե ակունքի վրա էինք նա չքացավ մեր աչքից... Սակայն տեսախցիկիցս փախչելու տեղ չուներ: Արագ քայլերով շրջանցում էր շենքի տարածքը և հեռախոսով ինչ-որ մեկի հետ էր զրուցում, երբ նկատեց, որ տեսախցիկս իրեն է ուղղված կաշկանդվեց խոսել և անջատեց հեռախոսը: Այս ջրագծին մենք ֆիքսեցինք, որ միանում են տարբեր արտադրամասերից դուրս եկող ջրեր, արտադրամասերի տարածք մուտքը փակ էր, մեզ չհաջողվեց պարզել՝ ի՞նչ ընկերություններ են աղտոտում «ոռոգման» ջրագիծը, ջրօգտագործման թույլտվություն ունե՞ն:
 
Հետադարձ ճնապարհին հանդիպեցինք «ոռոգման» ջրագծերին միացող ևս մեկ ջրատարի, որտեղից ահավոր անտանելի գարշահոտություն էր «բուրում»:
 
Բնապահապանության նախարարությունը շարունակում է հերքել, որ դա արտադրական ջրագծեր են, ավելին, լաբորատոր փորձաքննություն է իրականցնում և միայն բանավոր տեղեկացնում, որ դա նորմալ ոռոգման համար նախատեսված ջուր է և հիմնվում «Երևան» ջրօգտագործման կազմած եզրակացության վրա:
 
Առկա է գարշահոտություն, իսկ ո՞վ, ի՞նչ է կոծկում, դեռ հայտնի չէ:
 
 
Թեհմինե Ենոքյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter