HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օմբուդսմենի առաջարկությունները ընտանեկան բռնության մասին օրենքի նախագծի վերաբերյալ

Այսօր մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հանդես է եկել «Ընտանեկան բռնության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ մի շարք առաջարկություններով։

Առաջարկությունների փաթեթը ներառում օրենքի բարեփոխման տարբեր  առաջարկներ, մասնավորապես՝ նախատեսել անչափահասներից բացատրություններ վերցնելու հատուկ կարգ, համաձայն որի այն կարող է իրականացվել անչափահասի օրինական ներկայացուցչի ներկայությամբ` ոստիկանության անչափահասների գործերով համապատասխան ստորաբաժանման աշխատակցի կամ հոգեբանի/մանկավարժի պարտադիր ներկայությամբ` հաշվի առնելով, որ ընտանեկան բռնությունները  երեխայի վրա ունենում են ծանր և հոգեճնշող ազդեցություն:

Եվս մեկ կարևոր առաջարկություն էր «Թեժ գիծ» բառակապակցությունից առաջ ավելացնել «շուրջօրյա»  բառը՝ ելնելով  հնարավոր ընտանեկան զոհերի իրավունքների լիարժեք պաշտպանության նկատառումներից։ Սա հիմնավորվում է միջազգային փորձով, համաձայն որի` ընտանեկան բռնության կանխարգելման, անձանց պաշտպանության, նրանց հոգեբանական և իրավաբանական խորհրդատվություն տրամադրելու նպատակով ստեղծված «Թեժ գիծ» ծառայությունները շուրջօրյա են։

Առաջարկվում է նախատեսել նաև, որ յուրաքանչյուր ահազանգ կամ բողոք ենթակա լինի անհապաղ ստուգման և/կամ քննարկման, որի արդյունքում կկայացվի ընտանեկան բռնությունը կանխարգելող հատուկ միջոցի կիրառման մասին  որոշում: 

Բացի այդ՝ առաջարկվում է  մշակել ընտանեկան բռնություններից պաշտպանության այնպիսի հատուկ մեխանիզմներ, որոնց արդյունքում կբացառվեն ընտանեկան բռնության զոհի կամ նրա երեխաների կրթության իրավունքի  հնարավոր սահմանափակումները:

Օրենքի նախագծի վերաբերյալ Օմբուդսմենի բոլոր առաջարկություններին ծանոթանալու համար այցելեք Մարդու իրավունքների պաշտպանի կայքէջ՝ http://pashtpan.am/article/837:

Պաշտպանի աշխատակազմ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter