HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

Հայաստանի տարածքից արևի խավարմանը հնարավոր կլինի դիտել 2020 թվականի հունիսի 21-ին

«Կրոնական պատկերացումներով արևի խավարումը վատ լուրի նշան է, սակայն գործնականում այդ երևույթը ոչ մի վտանգավոր բան իրենից չի նեչկայացնում,- նշեց Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ Արեգ Միքայելյանը ասուլիսի ժամանակ և տվեց իր մասնագիտական մեկնաբանությունը,- արեգակի լրիվ կամ մասնակի խավարում նկատվում է այն ժամանակ, երբ լուսինը հայտնվում է Երկրի և արեգակի արանքում: Այդ երկու երկնային օբյեկտները չափերով իրարից շատ են տարբերվում. արեգակը լուսնից իր չափերով հայրուրավոր անգամներ մեծ է, որպեսզի կարողանար ծածկել նրան: Խավարումը տեղի է ունենում այն պատճառով, որ լուսինը, ի տարբերություն արեգակի, շատ ավելի մոտ է գտնվում Երկիր մոլորակին»: Հարավային կիսագնդից, մասնավորապես՝ Ավստրալիայից դիտված արևի խավարումը մեզ մոտից չի երևացել: Ըստ Արեգ Միքայելյանին՝ Հայաստանի տարածքից արևի խավարմանը հնարավոր կլինի դիտել 2020 թվականի հունիսի 21-ին:

Բավարարելով լրագրողների հետաքրքրասիրությունը՝ Բյուրականի աստղադիտարանի ավագ գիտաշխատողն ասաց, որ մոլորակների շքերթի մասին խոսակցությունները մտացածին են, աշխարհի վերջ մոտակա ժամանակներում չի սպասվում, եթե, իհարկե, չլինեն խոշոր տիեզերական աղետներ, ինչպես օրինակ, դինոզավրերի դեպքում: Աստղագետը նշեց նաև, որ մարդիկ, ի տարբերություն կենդանական աշխարհի այլ ներկայացուցիչների, շատ զգայուն են տիեզերական նույնիսկ ամենաչնչին փոփոխությունների հանդեպ. մարդկությունը կվերանա, եթե Երկիր մոլորակն իր ուղեծրից շեղվի ընդամենը 1 %-ով:

Արեգ Միքայելյանը խորհուրդ տվեց զգույշ լինել սրտանոթային հիվանդություններ ունեցողներին, քանի որ արեգակը մոտենում է իր 11-ամյա ցիկլի վերջին, երբ նրա ակտիվության աճ է նկատվում: Սակայն այդ թիվը պայմանական է, և արեգակի ակտիվությունը կարող է իր գագաթնակետին հասնել կամ այս տարվա վերջին, կամ մյուս տարվա սկզբին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter