HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Գալուստ Սահակյանը ավելորդ է համարում իրենց մասնակցությունը ԲՀԿ-ի խորհրդակցություններին

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, «Հետքի» հետ զրույցում անդրադառնալով ԲՀԿ-ի ակտիվացմանը եւ տարբեր քաղաքական ուժերի հետ խորհրդակցություններ անցկացնելուն, նշեց, թե ճիշտ մոդել է ընտրված:

«Որեւէ արգումենտ են վերցնում, եւ դրանով քաղաքական ուժերը սկսում են հասարակության շրջանում ակտիվանալ: Բայց դրանց պատասխանները ժամանակին միշտ էլ տվել ենք, եւ երբ պատասխաններ ենք տալիս, դրանք իրավիճակային չեն լինում, մեր սկզբունքներն այնպիսին են, ինչպես պատասխանել ենք նախորդ անգամներին: Այդ իմաստով բավարար եմ համարում իրենց քննարկումները, բայց ավելորդ եմ համարում մեր մասնակցությունը, որովհետեւ երկրի տնտեսական վիճակը, բյուջեի քննարկումները, առաջիկա նախագահական ընտրությունները, մեր ներքին ու արտաքին խնդիրները, օրակարգային հարցերը, այս ամեն ինչը պատասխանատու կուսակցությունն իր ուսերին է տանում, մնացածները կարող են ազատորեն քննարկել, ինչպես որ քննարկում են»,- ասաց Գալուստ Սահակյանը:

Հարցին, թե այդ քննարկումների արդյունքում հնարավո՞ր է ընդդիմադիր դաշտը նախագահական ընտրություններում հանդես գա մեկ միասնական թեկնածուով, Գալուս Սահակյանը նշեց, թե դա քաղաքական դաշտի բացն է:

«Քաղաքական փնթի իրավիճակում ենք գտնվում: Աբսուրդ բան է, երբ ընդդիմադիր տարբեր թեւեր նույն բանն են ասում, բայց համագործակցելու եզրեր չեն գտնում: Իհարկե, քաղաքական դաշտի համար ինչքան շատ համագործակցություններ լինեն, այնքան կնպաստեն պետության հետագա զարգացումներին, բայց եկեք տեսեք, որ այդ համագործակցությունը չի լինում»,- ավելացրեց Գալուստ Սահակյանը:

Մեկնաբանություններ (1)

GARUSH
NIKULININ SHAT NMAN A --,KLOUNNERI ARQAN ER

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter