ՀԲ պատվիրակության հետ քննարկվեցին ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգի զարգացման հարցեր
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Համաշխարհային բանկի (ՀԲ) պատվիրակությանը՝ Հայաստանում ջրամատակարարման եւ ջրահեռացման ոլորտի ծրագրերի ղեկավար Ահմեդ Իհվեյդայի գլխավորությամբ:
Քննարկվեցին ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգում իրականացվող ծրագրերի ընթացքին վերաբերող հարցեր, անդրադարձ եղավ ոլորտի զարգացման հեռանկարներին:
Ա. Իհվեյդան տեղեկացրեց, որ հանդիպումներ է ունեցել օպերատոր ընկերությունների, դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, ծանոթացել կատարվող աշխատանքներին` միաժամանակ գոհացուցիչ համարելով արձանագրված արդյունքները: Նա դրական համարեց նաեւ իրականացվող ծրագրերին կառավարության ցուցաբերած աջակցությունը:
Կողմերը կարեւորեցին համակարգում բարեփոխումների շարունակումը` արձանագրելով, որ ավելացել է նաեւ ոլորտով հետաքրքրվող դոնոր կազմակերպությունների թիվը: Պայմանավորվածություն ձեռք բերվեց համակարգի կառավարման սցենարների մշակման վերաբերյալ: Փոխվարչապետը ՀԲ գործընկերներին առաջարկեց փորձագիտական մակարդակով սկսել աշխատանքները, որպեսզի գարնանն արդեն որոշակի տեսլական ներկայացվի կառավարությանը:
Անդրադարձ եղավ նաեւ Հայաստանին ՀԲ-ի կողմից տրամադրվող բյուջետային օժանդակության վարկին, մասնավորապես, ջրամատակարարման եւ ջրահեռացման ոլորտում իրականացվող աշխատանքների հետ կապված պայմաններին:
Հասարակայնության հետ կապերի բաժին
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել