HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանում Հունաստանի նորանաշանակ դեսպանին

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանում Հունաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Իոաննիս Տաղիսին: Շնորհավորելով դեսպանին դիվանագիտական առաքելությունը ստանձնելու կապակցությամբ վարչապետն ասել է. «Չնայած մեր համագործակցության և բարեկամության մեծ պատմությանը՝ դեռևս շատ աշխատանքներ ունենք կատարելու երկկողմ կապերի ամրապնդման ուղղությամբ: Հայաստանի կառավարությունը կանի հնարավորը՝ հայ-հունական հարաբերություններում չիրացված ողջ ներուժն օգտագործելու համար»: 

Իոաննիս Տաղիսը վստահեցրել է, որ կներդնի բոլոր ջանաքերը՝ հայ-հունական հարաբերությունների հետագա ընդլայնման և ամրապնդման համար: Անդրադառնալով հաջողությամբ ընթացող Հայաստանի եվրաինտեգրման գործընթացներին՝ դեսպանը վստահեցրել է, որ այդ ուղղությամբ Հունաստանը՝ որպես Եվրամիության անդամ երկիր, պատրաստ է իր համակողմանի աջակցությունը ցուցաբարել Հայաստանի իր գործընկերներին: 

Զրուցակիցները քննարկել են նաև ռազմական, կրթական և մշակութային բնագավառներում երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter