
«Ժառանգություն». ԲՀԿ-ի հետ հանդիպում եղել է
Վերջին օրերին լրատվամիջոցներում հայտնված որոշ կարծիքների եւ մեկնաբանությունների առնչությամբ պաշտոնապես վերահաստատվում է, որ նոյեմբերի 12-ին «Ժառանգության» կենտրոնական գրասենյակում կայացել է նախապես եւ պաշտոնապես համաձայնեցված հանդիպում «Ժառանգություն» եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների պատվիրակների միջեւ:
«Ժառանգության» կողմից հանդիպմանը մասնակցել են կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը եւ վարչության անդամ, մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը: Հանդիպմանն արծարծված հարցերը ներկայացվելու են վարչության հերթական նիստում, ընթացիկ ամսում: Հետագա քայլերը կորոշվեն վարչության քննարկումներից հետո:
«Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայություն
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել