
Վթար Ապարան-Ալագյազ ճանապարհին. 1 զոհ, 4 վիրավոր
Երեկ ոստիկանության Արագածի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 13.30-ի սահմաններում Ապարան-Ալագյազ ճանապարհի 5-րդ կմ-ում իրար են բախվել «ՎԱԶ-2107» և «Ֆորդ-BNC» մակնիշի ավտոմեքենաներ:
Ավտոպատահարի հետևանքով «ՎԱԶ-2107»-ի ուղևորներից մեկը, ում անձը չի պարզվել, տեղում մահացել է, իսկ «Ֆորդ-BNC»-ի 4 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
ՀՀ ոստիկանությունը հայտնում է, որ կատարվում է քննություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել