HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ֆոտոցուցահանդես ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում

Նոյեմբերի 9-ին ՆԱՏՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում բացեց Աֆղանստանում (ISAF) եւ Կոսովոյում (KFOR) ՆԱՏՕ-ի կողմից ղեկավարվող գործողություններում ՀՀ խաղաղապահների մասնակցությանը նվիրված ֆոտոցուցահանդես:

Ցուցահանդեսը տեղակայված է Կենտրոնակայանի հիմնական շինության` ԶԼՄ-երի ներկայացուցիչների գործունեության համար նախատեսված սրահում:

Ինչպես նշեց ՆԱՏՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արմեն Եդիգարյանը, առաջին անգամ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում ցուցադրվում է 2004 թվականից Կոսովոյի առաքելությանը եւ 2010 թվականից Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցման առաքելությանը ՀՀ ԶՈւ համակազմերի մասնակցության պատմությունը: Դեսպան Եդիգարյանը կարեւորեց այս միջոցառման անցկացումը նաեւ այն հանգամանքով, որ վերջին մեկ տարում Հայաստանի Հանրապետությունը եռապատկել է Աֆղանստանում ծառայող իր համակազմի քանակը եւ այս տարվա հունիսին վերականգնել իր մասնակցությունը Կոսովոյում իրականացվող գորոծողությանը:

Ֆոտոցուցահանդեսը զգալի ուշադրության է արժանացել ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում եւ գործելու է մինչեւ. նոյեմբերի 15-ը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter