HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱՄՆ դեսպանը կապ է հաստատել սփյուռքահայ գործարարի հետ և տեղեկացել թալանի մանրամասներին

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը շարունակում է հետևողականություն ցուցաբերել Հայաստանում միլիոնավոր դալարների կորուստներ կրած ամերիկահայ գործարար Էդմոնդ Խուդյանի գործի ընթացքին: Դեսպան Հեֆերնը նախորդ շաբաթ հեռախոսազրույց է ունեցել սփյուռքահայ գործարարի հետ, որի ընթացքում դեսպանատան իրավաբանները և անձամբ դեսպանը  Էդմոնդ Խուդյանից տեղեկացել են գործի վերաբերյալ բոլոր մանրամասներին և խոստացել շարունակել հետողականություն ցուցաբերել կոռուպցիոն դրսևերումներով լի այս գործին: Այն, որ դեսպան Հեֆերնը խոսել է սփյուռքահայ գործարարի հետ, հաստատում է նաև ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը` ընդգծելով, որ դեսպան Հեֆերնի համար մտահոգիչ է ցանկացած մեղադրանք՝ կապված անօրինական ֆինանսական գործառնությունների հետ, որից տուժում են ամերիկյան քաղաքացիները:

Ըստ մեր ունեցած տեղեկությունների` դեսպան Հեֆերնը ամերիկահայ գործարարին տեղեկացրել է, որ դեսպանատան իրավաբանները շարունակելու են ներկա գտնվել Խուդյանի գործով բոլոր դատավարություններին, նրանց հայտնի են դրանցից յուրաքանչյուրի մանրամասները, և դատավարությունների ընթացքից ելնելով՝ դեսպանատունը հետևություններ է կատարում՝ Հայաստանում իրավական մարմինները ինչ գործառույթ են իրականացնում և ինչպես են աշխատում: Հայաստանում ԱՄՆ դեսպանը նաև կապվել է ՀՀ նախագահի աշխատակազմի հետ, տեղեկացրել ԱՄՆ քաղաքացու շուրջ ստեղծված վիճակի մասին և պարզաբանումներ պահանջել 2 տարի ձգձգվող և չվերջացող նախաքննության ներկա փուլի վերաբերյալ:

Հիշեցնենք, որ Հայաստանում ԱՄՆ դեսպանին ուղարկված նամակում սփյուռքահայ գործարարը հայտնել էր, որ Հայաստանում գործ ունի սեփականության և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործություններում մասնագիտակցված, հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների և/կամ նրանց հարազատների հովանավորչությունը վայելող և անպատժելիության «բարենպաստ» պայմաններում գործող մի արհեստավարժ խմբի հետ, որն առ այսօր շարունակում է իր գործունեությունը: Այդ իսկ պատճառով Պետական եկամուտների կոմիտեի ավագ քննիչը, գործող դատախազն ու վարչության պետը և նրանց ղեկավարությունը հանցագործներին պաշտպանության տակ են առել և օրենքը անզոր է նրանց բոլորի դեմ:

«Նրանց արդեն քաջ հայտնի են և գործող անձանց շրջանակը, և չվճարված հարկերը, և խարդախության փաստերը, սակայն վերևների ազդեցության տակ մոտ 2 տարի շարունակ այս գործը միտումնավոր ձգձգվում է: Հանցավոր գործունեությամբ պետությանը պատճառված $1.5 միլիոն դոլարի վնասը վերականգնելու ուղղությամբ բացառապես ոչինչ չի արվում: Ավելին, քրեական գործի ընթացքում վերջերս հանցագործ խմբին հնարավորություն տրվեց ընկերությունից յուրացնել մի խումբ սփյուռքահայերի պատկանող 2,000,000 ԱՄՆ դոլար արժողության վերջին տարածքները: Իմ դատական նիստերին պարբերաբար ներկա են գտնվել ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները և նրանց ևս հայտնի է որոշ մանրամասնություններ, առաջարկում եմ խոսել նրանց հետ և  հետևություններ անել  թե Հայաստանում իրավական մարմինները ինչ գործառույթ են իրականացնում և ինչպես են աշխատում»,- հայտնել էր Էդմոնդ Խուդյանը:

Մեկնաբանություններ (5)

GAGIK
LAV ES BARDAKIN ERB E VERJ DRVELU ? AMERIKAI DESPANN PETQ E ZBAXVI VOR VOROSH XEXKATAKNER IRENC PARTAKANUTUNNER@ KATAREN ?
artak
isk yete mi or bacahaytvi vor xutyann u vlate miassin en kerel xapel kcel??? iskakan xexkatakutyunn et jamanak kereva!
hasmik
պարոն Խուդյանը ամերիկայի քաղաքացի է, դիմում է ամերիկյան դեսպանին, կդիմի ամերիկյան դատարաններ, և վստահ եմ, որ հասնելու է հաջողության, ես նրան հաջող,ություններ եմ ցանկանում, ինձ պարզապես հուզում է հազարավոր տեղացի հայերի վիճակը, որոնց մեջ ես եմ, որոնք արդարություն չեն գտնում դատաիրավական մսաղացում , ինչպես պայքարեն
ԶՈՐԻԿ
ՀԻՄԱ ԳԱԼՈՒՍՏԸ ԿԱՍԻ ՈՐ ԴԵՍՊԱՆԸ ԱԶԱՏ ԺԱՄԱՆԱԿ ՇԱՏ ՈՒՆԻ ՈւՂԱԿԻ ՀՈԲԻ Է
Լեռնիկ
artak, «մի օրը» վաղուց արդեն անցել է, ամեն ինչ պարզ է: Խեղկատատակությունը նրանում է կայանում, որ մինչ այսօր Վլադն իրեն չպատկանող շենքի քցված մարդկանց բնակարաններն է վաճառում, իսկ իրավապահները ոչինչ չեն անում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter