«Հայկական ժամանակ». էշ է անվանել
Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Սամվել Ավետիսյանն օրերս պաշտոնանկ արվեց։ Ինչպես գրում է թեթրը, պաշտոնանկության պատճառը ՀՀ-ում Հնդկաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ տեղի ունեցած միջադեպն է։
Թերթի տեղեկություններով, Սամվել Ավետիսյանը և ժամանակավոր հավատարմատար Պանկաջ Սաքսենան հանդիպում են ունեցել, որի ընթացքում հավատարմատարը ինչ-որ դիտարկումներ է արել ՀՀ–ում հնդիկ ուսանողների կենցաղային պայմանների վերաբերյալ։ Ավետիսյանին դուր չի եկել դա և, շրջվելով դեպի իր օգնականը, ասել Է՝ էս էշին տես, եկել ինձ բան է սովորեցնում։
Հավատարմատարի թարգմանիչը լսել է դա և թարգմանել, որից հետո Պանկաջ Սաքսենան հեռացել է։ Նա Հնդկաստանի ԱԳՆ-ին ներկայացրել է կատարվածը։ ԱԳՆ-ն էլ նոտա է հղել Հայաստան և սպառնացել ետ կանչել հնդիկ ուսանողներին։
Ավետիսյանը երեկ թերթի թղթակցի հետ զրույցում, նախ, հրաժարվել է մեկնաբանել այդ տեղեկությունները, ապա հավելել է, որ կա այդ պաշտոնական հանդիպման արձանագրությունը. «Կարող եք մեր համալսարանի ղեկավարությանը դիմել, մենք կտրամադրենք արձանագրությունը, կնայեք։ Դա պաշտոնական խոսակցություն է եղել, չի կարող կոպիտ բան լինել»։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել