HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չորրորդ ինքնիշխանություն». Տավուշի ոստիկանապե՞տն էլ

Ինչպես հայտնի է, օրերս ՀՀ ոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի հրամանով Իջևանի ոստիկանության պետ, գնդապետ Ստեփան Մելքոնյանն ազատվել է աշխատանքից և ուղարկվել կադրերի ռեզերվ: Նա միակը չէ, ով արժանացել է  կադրերի տրամադրության տակ հայտնվելու բախտին: Նրա հետ միասին կադրերի տրամադրության տակ են հայտնվել այդ բաժնի մի քանի աշխատակիցներ ևս: Վլադիմիր Գասպարյանը հրապարակային ասել է, թե համակարգում ինքնամաքրման գործընթացները շարունակվում են, և կլինեն մարդիկ, որոնք, կապված ապօրնի անտաահատումների հետ, ազատվելու են աշխատանքից: Այս պահին ընթանում է ծառայողական քննություն: 

Թերթի տեղեկություններով` հնարավոր է ապօրինի ծառահատումների թեմայով աշխատանքից ազատվի Տավուշի ոստիկանապետը: Թերթը տեղեկացնում է, որ օրերս ոստիկանությունը հայտնաբերել է 4000 քմ փայտանյութ, ինչն աննախադեպ մեծ քանակություն է: 

Շրջանառվող խոսակցությունների համաձայն` ապօրինի ծառահատումների հետևում կանգնած են ոստիկանության բարձրաստիճան աշխատակիցներ, որոնց վրա են, ըստ էության, դրված անտառների վերահսկողության և պահպանման խնդիրները: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter