Հրդեհ` Մաշտոցի 12 շենքի հարակից տնակում
Երեկ` ժամը 22.03-ին ահազանգ է ստացվել, որ այրվում է Երևանի Մաշտոցի 12 շենքին հարակից տնակը:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և ՃԿԿ արձագանքման խումբը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 22.37-ին, մարվել՝ 22.41-ին: Այրվել է մոտ 20 քմ աղբ:
Պատկանելիությունը չպարզված տնակում հայտնաբերվել է Միքայել Ստեփանյանը: Վերջինս տեղափոխվել է Երևանի «Ճառագայթային բժշկության և այրվածքների կենտրոն»:
Բժիշկների գնահատմամբ` տուժածի առողջական վիճակը միջին ծանրության է: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ-ն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել