HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փոստատարից գողացել են կենսաթոշակային ֆոնդի 101 հազար դրամը

Նոյեմբերի 13-ին` ժամը 20.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները  բաժին են հրավիրել «Հայփոստ»-ի մի փոստատարի, որը հաղորդում է տվել, որ ժամը 12.00-ի սահմաններում Բաղրամյան պողոտայում գտնվող  մի գործարանի պահակակետում մոռացած իր պայուսակից գողացել են 101.000 դրամ:

Ոստիկանության ծառայողները նույն օրը` ժամը 20.30-ին, գողություն կատարելու կասկածանքով, բերման են  ենթարկել  հիշյալ գործարանի պահակին, որը խոստովանել է, որ պահակակետում փոստատարի մոռացած պայուսակից գողացել է կենսաթոշակային ֆոնդի 101.000 դրամ գումարը:
Ոստիկանությունը հայտնում է, որ կատարվում է հետաքննություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter