HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

Արգելոցները կդառնան արգելավայր և կավելանա մոթելների թիվը անտառում

«Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը ներկայացվել է կառավարությանը` առանց հաշվի առնելու քաղաքացիական հասարակության, կենդանաբանության և բուսաբանության ինստիտուտների ներկայացրած մասնագիտական դիտողություններն ու առաջարկությունները:

Էկոլոգիական հասարակական դաշինքի անդամ Սիլվա Ադամյանը համոզված է, որ դա դիտավորյալ է արվել, որպեսզի Հայաստանում արգելոցներին հեշտությամբ հնարավոր լինի տալ արգելավայրի կարգավիճակ: Արգելավայրում, ի տարբերություն արգելոցի, ըստ նոր օրենքի, հնարավոր կլինի արդեն «օրինավոր կերպով» կառուցել հանգստավայրեր, բնության հուշարձանները կառուցապատել քարե շինություններով՝ այդպիսով վտանգելով անհետացող բազմաթիվ կենդանատեսակների գոյությունը:

Բնապահպան Սիլվա Ադամյանն այս թեմայով ասուլիսի ժամանակ նշեց, որ առհասարակ դեմ չէ տուրիզմի, տվյալ դեպքում էկոտուրիզմի զարգացմանը, որը հաջողությամբ իրականացվում է արտասահմանում և օրինակ բերեց Ֆիլիպինները, որտեղ կազմակերպվում են քայլարշավներ արգելոցներում՝ առանց որևէ շինություն դրանցում կառուցելու:

Հանդես գալով նաև մյուս բնապահպանական նախաձեռնությունների անունից՝ բանախոսը նշեց, որ Հայաստանի դեպքում հնարավոր չէ կիրառել արտասահմանյան այդ փորձը, քանի որ լուրջ մտավախություն կա, որ արդյունքում արգելոցներում կսկսվեն զանգվածային շինարարություններ, և կավելանա «Խոսրովի պետական արգելոցի» «Գիլան» տեղամասում ապօրինի կառուցված մոթելի նման շինությունների թիվը, և բնությունն ուղղակի կխեղդվի դրանց առատությունից:

Լուսանկարը՝ Սոնա Սիմոնյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter