HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լինելու են արտահերթ ընտրություններ

Երեկ «Առավոտի» հետ զրույցում, անդրադառնալով ապրիլի 8-ին ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետորսյանի ելույթին, ՀԺԿ վարչության քարտուղար եւ Կոնգրեսի շտաբի անդամ Գրիգոր Հարությունյանն ասաց, թե ՀԺԿ-ն լիովին համաձայն է ՀԱԿ-ի որդեգրած ու Տեր-Պետրոսյանի ելույթում շարադրված մարտավարության հետ: նա կարծիք հայտնեց նաեւ, թե երկրում տեղի են ունենալու արտահերթ ընտրություններ. «Իմ կարծիքով` արտահերթ ընտրություններ պետք է լինեն: Հերթականի պարագայում ես ինքս որեւէ գործընթացի չեմ մասնակցի. անիմաստ է: Հերթական ընտրությունների ժամանակ իշխանությունը ոչ թե ավելի պատրաստված է լինելու, այլ ուղղակի նկարելու է: Իսկ արտահերթի պարագայում իրավիճակը, մթնոլորտն այլ են լինելու: Դրանք լրիվ տարբեր իրավիճակներ են»: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter