HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սփյուռքահայ գործարարի նամակը` ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին

ՀՀ ոստիկանպետ Վլադիմիր Գասպարյանին
Էդմոնդ Խուդյանից, ԱՄՆ

Հարգելի Պր. Գասպարյան, 

Այսօր առավոտյան ինձ հայտնի դարձավ Վլադիսլավ և Էդուարդ Մանգասարյանների, Աշխարբեկ Քալանթարի  ու Արտաշես Խ. միջադեպի մասին: Ցավում եմ դեպքի համար և ուրախ եմ որ այն ողբերգությամբ չի ավարտվել: 

Հարկ եմ համարում ձեզ հայտնելու, որ Վլադիսլավ Մանգասարյանը մասնակից է կազմակերպված հանցավոր մի խմբի, ում հաջողվել է իմ հիմնադրած «Արին Կապիտալ և Ներդրումային» ՍՊԸ ընկերությունից $8,500,000 թալանել: Այդ խմբի մասնակիցները մի քանիսն են, դրանցից մեկը նաև իր որդին է` Էդուարդ Մանգասարյանը: Տվյալ խումբը, հանցավոր համաձայնության գալով, թալանել է իմ ընկերությունը` «ՎՄԳ գրուպ» ՓԲԸ-ի միջոցով միլիոնավոր դոլարների կեղծ փոխառություններով ծանրաբեռնել իմ ընկերությունը, ապա կեղծ սնանկության տանելով զավթել ընկերության տարածքները: Աշխարբեկ Քալանթարը հանդիսանում է «ՎՄԳ գրուպ» ընկերության 40% բաժնեմասի սեփականատերը: 

Դեռևս անցյալ տարվա Մարտին պաշտոնական նամակներով դիմումներ եմ ներկայացրել ՀՀ նախագահին, գլխավոր դատախազին և ոստիկանապետին այն մասին, որ իմ ընկերությունը թալանվում է, սակայն առ այսօր համապատասխան միջոցներ ձեռք չի առնվել: Վլադիսլավ Մանգասարյանի և նրա եղբայր Ռուբեն Մանգասարյանի կողմից Լուսինե Գյուլխասյանի հանդեպ իրականացված խարդախության փաստով հարուցվել է մեկ այլ քրեական գործ: ԱՄՆ-ից ժամանել եմ Հայաստան և այդ գործով ցուցմունք եմ տվել, սակայն այդ գործը կենտրոնի ոստիկանության քննիչ Կամո Ներսիսյանի մոտ քնել է: Իսկ եթե ոստիկանությունը իր աշխատանքը կատարեր ինչպես հարկն է, ապա Մանգասարյանները արդեն պատասխանատվության ենթարկված կլինեին և  այս դեպքը տեղի չէր ունենա, որը, կարծում եմ, դեռևս շարունակվելու է քանի որ Վ. Մանգասարյանը շատերին է խաբել: Նրանց վեճի մանրամասնության ես տեղյակ չեմ, բայց կարծում եմ` այն թալանած գումարները բաժանելու անհամաձայնության պատճառն է:   

Ցավում եմ որ ոստիկանության բարփոխումներն այնքան են նկատելի չեն, գոնե իմ գործով: Հովանավորչության ու անպատժելիության պայմաններում ուղղակի իր պաշտպանության տակ են մանգասարյանները, քանի որ նրանց կապերը «վերևներն» են տանում: 

Կից ուղարկում եմ իմ անցյալ տարվա դիմումի պատճենը, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին, որը նաև ուղղված է եղել ՀՀ նախագահին և Գլխ. Դատախազին: 

Հարգանքներով`

Էդմոնդ Խուդյան

Նոյեմբեր 14, 2012

Մեկնաբանություններ (1)

KARO
правохранительных органах kak Белка в колесе .....

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter