HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Հրանտ Բագրատյան. «Մեզ չի կարելի վախացնել իրենց փորի մկաների ճռճռոցով»

2013թ.-ի բյուջեի քննարկումների ժամանակ ՀԱԿ խմբակցության անունից ելույթ ունեցավ պատգամավոր Հրանտ Բագրատյանը: Նա մի շարք կետերով քննադատեց բյուջեի նախագիծը՝ նշելով, որ երկրի գլխավոր ֆինանսական փաստաթուղթը որեւէ առաջընթաց երկրի եւ քաղաքացիների համար չի ապահովելու եւ որոշ դեպքերում նույնիսկ նահանջ է արձանագրելու:

«Մարդ քիչ ա մնում ցխկվի: ՀԱԿ-ը գտնում է, որ այստեղ բյուջե չկա»,-ավելացրեց Հ. Բագրատյանը: «Պետք չի ցխկվել, դուք մեզ պետք եք»,-արձագանքեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Ընդդիմադիր պատգամավորը նաեւ նշեց, որ կենտրոնական բանկի փոխնախագահներից  մեկը (Ներսես Երիցյանն էր,-հեղ.) քննադատական խոսք լսելուց հետո ԱԺ ամբիոնից նույնիսկ սպառնաց, թե իր ձայնը կբարձրացնի: Հրանտ Բագրատյանը, դիմելով ԱԺ փոխնախագահներին, ասաց. «Մեզ չի կարելի վախացնել իրենց փորի մկաների ճռճռոցով»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter