HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ավստրիական ավիաուղիները»` ԵՊԼՀ-ի ուսանողների և շրջանավարտների գործատու

Ս.թ. նոյեմբերի 15-ին՝ ժամը 11:00-ին, Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում տեղի ունեցավ «Ավստրիական ավիաուղիները ԵՊԼՀ ուսանողների և շրջանավարտների գործատու» խորագրով միջոցառում, որի շրջանակներում ԵՊԼՀ-ում գործող Ֆրանց Վերֆելի անվան գրանդարանին կից բացվեց «Ավստրիական անկյուն» և կնքվեց համագործակցության պայմանագիր «Ավստրիական ավիաուղիների» հայաստանյան մասնաճյուղի և ԵՊԼՀ-ի միջև:

Սույն համագործակցության շրջանակներում «Ավստրիական ավիաուղիները», լինելով աշխարհի առաջատար ավիաուղիներից մեկը, կկազմակերպի ԵՊԼՀ-ի տուրիզմի բաժնի ուսանողների արտադրական պրակտիկան, իսկ ավարտելուց հետո հնարավոր աշխատատեղեր կառաջարկի ԵՊԼՀ շրջանավարտներին: ԵՊԼՀ-ն իր հերթին կաջակցի «Ավստրիական ավիաուղիներին»՝ տրամադրելով թարգմանիչներ, տուրիզմի մասնագետներ:  

Միջոցառմանը բացման խոսքով ելույթ ունեցան ԵՊԼՀ ռեկտոր Գայանե Գասպարյանը, «Ավստրիական ավիաուղիներ» հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Լուկաս Նեգեդլին և ՀՀ ԿԳՆ Միջազգային համագործակցության վարչության  պետ Տիգրան Սահակյանը: Տիկին Գասպարյանը իր խոսքում նշեց, որ «տուրիստական սեկտորը շատ կարևոր առաջնահերթություն է մեզ համար: Ավստրիական ավիաուղիները պատրաստ են մեզ տրամադրելու մասնագիտական աջակցություն, կազմակերպելու մեր ուսանողների ուսանողական և արտադրական փորձառությունը»:

Պարոն Նեգեդլին նախ շնորհակալություն հայտնեց հենց «Ավստրիական ավիաուղիները» գործընկեր ընտրելու համար: «Շատ հաճախ ուսումնառության ընթացքում ստացած  գիտելիքների և աշխատանքի համար պահանջվող հմտությունների միջև գոյություն ունի մի մեծ բաց: Ավստրիական ավիաուղիները կփորձի լրացնել հենց այս բացը: Մեզ մոտ փորձառություն անցնելու կամ աշխատելու համար պահանջները հաճախ շատ չեն. անգլերենի իմացությունը պարտադիր է, գերմաներենինը՝ ցանկալի»,-ավելացրեց պարոն Նեգեդլին:

Իսկ ՀՀ ԿԳՆ Միջազգային համագործակցության վարչության  պետ Տիգրան Սահակյանը ողջունելի համարեց, որ արդեն գոյություն ունի կապ մասնավոր և կրթական սեկտորների միջև: «ԿԳՆ-ն միշտ ողջունում և խրախուսում է նման նախաձեռնությունները»,-հավելեց պարոն Սահակյանը: Այս մասին հայտնում է ԵՊԼՀ-ի հանրային կապերի բաժինը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter