Կարգավորվում են խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման կանոնները
Գործադիրն այսօրվա նիստում փոփոխություններ և լրացումներ է կատարել իր նախկին որոշումներից մեկում, որով կարգավորվում են խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման կանոնները։
Ուսումնասիրվել է այդ համակարգերին միացում կատարելու կամ կատարված միացումները փոփոխելու հարցերը կարգավորող իրավական դաշտը։ Որոշմամբ տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը փոփոխվում է` նպատակ ունենալով գործարար միջավայրի բարելավման համատեքստում բարելավել և պարզեցնել քաղաքացիներին մատուցվող ծառայությունները։
Մասնավորապես, ջրամատակարարի կայքում տեղադրվելու են համակարգերին միացում կատարելու կամ կատարված միացումների փոփոխության համար գրավոր դիմումի օրինակելի ձևը, պահանջվող փաստաթղթերի ցանկը, պայմանագրերի օրինակելի ձևերը և այլն։ Այդպիսով կբարձրանա հանրային իրազեկվածությունը, կպարզեցվեն գործարար հարաբերությունները, կկրճատվի ծառայության ստացման համար ծախսվող ժամանակը և այլն։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել