HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Սամվել Ալեքսանյանին «պարսավեցին»

Թիվ 7 ընտրատարածքից մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավոր Սամվել Ալեքսանյանը խախտել է պատգամավորի էթիկայի վարքագիծը: Քիչ առաջ ԱԺ էթիկայի ժամանակավոր հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Նիկոլ Փաշինյանը խորհրդարանի ամբիոնից հրապարակեց հանձնաժողովի որոշումը:

Հիշեցնենք, որ սույն թվականի հունիսի 21-ին, Դեմիրճյան փողոցի կողմից Ազգային ժողովի մուտքի մոտ ՀԱԿ անդամ Վարդգես Գասպարին «Հարսնաքարում» տեղի ունեցած հայտնի միջադեպի հետ կապված բողոքի ակցիա էր կազմակերպել ընդդեմ Ռուբեն Հայրապետյանի: Նա իր ձեռքին ունեցել է պաստառ` «Նեմեց՝ մարդասպան» գրությամբ: Տեսնելով գրությունը` Վ.Գասպարիին է մոտեցել ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը եւ Գասպարիի ձեռքից կոպտորեն վերցրել է պաստառը: Արարքից վրդովված` վերջինս սկսել է բղավել. «Ալեքսանյան խուլիգան» եւ այլ արտահայտություններ: Այդ պահին նրան է մոտեցել Սամվել Ալեքսանյանին ուղեկցողներից մեկը եւ հրելով գետնին է գցել Վ. Գասպարիին: Պարզվել է, որ հրողը ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանի թիկնապահն է:

Վարդգես Գասպարին դիմել էր ոստիկանություն` ԱԺ Էթիկայի հանձնաժողով: Վերջինս փակ նիստով որոշել է, որ Սամվել Ալեքսանյանը  չի հարգել  քաղաքացու կարծիք արտահայտելու սահմանադրական իրավունքը եւ դրսեւորել է պատգամավորին ոչ վայել վարքագիծ:

Մեկնաբանություններ (1)

Nara
Im kartikov menk aveli karevor baneric piti xosenk sa urraki inchvor meki mtaharacumn e.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter