HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ներկայացվել են 2012 թվականի ծրագրով նախատեսված շինարարության և բարեկարգման աշխատանքները

Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության պետի տեղակալ Ֆելիքս Յայլոյանը լրագրողներ իհետ հանդիպման ժամանակ ներկայացրել է 2012 թվականի ընթացքում Երևանի քաղաքապետարանի կողմից մայրաքաղաքում իրականացված լյանածավալ աշխատանքները:

Նշվել է, որ այս տարվա ծրագրերով մայրաքաղաքում կատարվել է 2 մլն ք/մ ընդհանուր ծավալով ասֆալտապատում, այդ թվում` 40 փողոցներ հիմնանորոգվել են` վերականգնելով ինչպես ասֆալտբետոնե ծածկը, այնպես էլ կատարվել է դիտահորերի և մայթերի նորոգում, եզրաքարեր թարմացում: Հիմնանորոգման աշխատանքների շրջանակում նորոգվել են նաև կանգառագոտիներն ու հարակից հատվածները: Շուրջ 600 փողոցներում էլ կատարվել է մասնակի ասֆալտապատում, 1000 բակային և միջբակային հատվածներ ևս ասֆալտապատվել են: Նաև իրականացվել են փոսանորոգման և  փոսալցման աշխատանքներ,  մի շարք փողոցներ էլ, 330 գծամետր ծավալով, ճաքալցվել են: Անդրադառնալով ասֆալտապատման աշխատանքների որակի ապահովման հարցին` Ֆելիքս Յայլոյանը տեղեկացրել է, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ աշխատանքների ընթացքում իրականացվել է մշտական հսկողություն: Ձեռնարկվել են նաև քայլեր կոմունիկացիոն ցանցերի  նորոգման ուղղությամբ` բացառելու համար հետագայում քանդման թույլտվությունների տրամադրումը: Քաղաքապետի հանձնարարությամբ աշխատանքներն անորակ և թերի կատարած կազմակերպությունները պայմանգրային պարտավորությունների հիման վրա ի հայտ եկած թերությունները կվերացնեն իրենց միջոցներով:

«2012 թվականին Երևանի քաղաքապետարանի բյուջեով շինարարության և բարեկարգման վարչությունն իրականացրել են մոտ 18.8 մլրդ դրամի շինբարեկարգման աշխատանքներ, այդ թվում` միայն 10 մլրդ դրամի կատարել է ասֆալտապատաման աշխատանքներ, 8.8 մլրդ դրամի կատարվել են շինարարության բարեկարգման այլ տեսակի աշխատանքներ»,-նշել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության պետը:

Ճանապարհաշինական ծրագրերի շրջանակում շարունակվում են Ուլնեցու փողոցից Ռուբինյանց փողոց տանող 2.5 կմ երկարությամբ շրջանցիկ նոր ավտոճանապարհի, ինչպես նաև Լենինգրադյան փողոցը Իսակովի պողոտային կապող ավտոմայրուղու կառուցման աշխատանքները: 

Ջեռուցման համարկարգերով են ապահովել մայրաքաղաքի ջեռուցման համակարգեր չունեցող և թերի ջեռուցվող դպրոցները, հիմնանորոգվել է 26 մանկապարեզ: Բարեկարգման ծրագրերով մաքրվել և վերանորոգվել են վարչական տարբեր շրջանների 137 շենքերի ճակատային հատվածներ, կառուցվել և բնակիչներին է հանձնվել մինի ֆուտբոլի 12 դաշտ:

Քարաթափման վտանգ ներկայացնող մայրաքաղաքի 13 հասցեներում, ըստ անհրաժեշտության, կատարվել են քարաթափման, ցանցապատման, հենապատերի բարձրացման և ամրացման աշխատանքներ: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter