«Երևանն իմ աչքերով» վերտառությամբ լավագույն շարադրությունները 13–ն են
Երևանի քաղաքապետի տեղակալ Վանո Վարդանյանը պարգևատրել է Երևանի 2794–ամյակի կապակցությամբ հայտարարված «Երևանն իմ աչքերով» վերնագրով՝ դպրոցականների շարադրության մրցույթում հաղթած աշակերտներին։ Մրցույթին մասնակցել է Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցների 5–ից 9–րդ դասարաններում սովորող 133 աշակերտ։ Առաջին 3 կարգի դիպլոմներով պարգևատրվել են Հովհ. Շիրազի անվան N169, Մ.Մեծարենցի անվան N146, և Ֆ. Նանսենի անվան N150 դպրոցներից 3 աշակերտ։ Եվս 10 աշակերտ արժանացել է խրախուսական մրցանակների։
Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ մրցանակներն ստանալուց հետո աշակերտները շրջել են Երևանի պատմության թանգարանում, ծանոթացել ցուցադրությանը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել