HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արա Գալոյան

Հրաշալի յոթնյակը

Համաշխարհային բանկն ամեն տարի հրապարակում է աշխարհի երկրների սոցիալ-տնտեսական հիմնական ցուցանիշները: ՀԲ-ի հրապարակումներում ներկայացվում են երկրների տրամադրած վիճակագրական տվյալները: Դրանք համադրելով, կարելի է պարզել ու դիտարկել, թե ինչպիսին է արձանագրված վիճակը երկրի սոցիալ- տնտեսական կյանքի այս կամ այն ոլորտում: Հայաստանում հաճախ է խոսվում էլեկտրաէներգիայի կորուստների մասին: Հետեւաբար հետաքրքիր է դիտարկել այն երկրների ցանկը, որոնք էլեկտրաէներգիայի կորուստներով գերազանցում են մեզ: Ի վերջո, հետաքրքիր է իմանալ, թե մասնագիտական ու աշխատանքային չափանիշներով մեր էներգահամակարգի ղեկավարությանը ո՞ր երկրների էներգետիկների հետ կարելի է համեմատել: Եթե առանց մեկնաբանությունների 1998թ. էներգետիկ կուրուստների ցուցանիշները համեմատենք ՀԲ-ի 2001-ին հրապարակած տվյալների հետ, կտեսնենք, որ Հայաստանն իր ցուցանիշներով յոթերորդն է աշխարհում: Վիճակագրական անաչառություն ապահովելու համար նշենք, որ ՀԲ-ի հրապարակած մյուս վեց երկրների տվյալները 1997 թվականինն են:

Բենին - 76%

Ալբանիա - 53%

Հայիթի - 43%

Ղրղստան - 34%

Նիգերիա - 32%

Մոզամբիկ - 31%

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter