HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ոսկե ծիրանը» անիվների վրա. Մինսկ, Եղեգնաձոր

«Ոսկե ծիրանն» անիվների վրա.  ֆիլմեր առանց սահմանների ծրագրով`  «Ոսկե ծիրան» կինոփառատոնը  նոյեմբերի 2-ից  9-ը  հյուրընկալվեց Մինսկի 19-րդ «Լիստոպադ»  միջազգային կինոփառատոնին: 

Փառատոնի շրջանակներում ցուցադրվեցին Միկա Վաթինյանի, պրոդյուսեր, սցենարի հեղինակ, գլխավոր դերակատար Արմինե Անդայի «Ժաննան և ձայները» և ռեժիսոր Նատալյա Բելյաուսկենեի, պրոդյուսեր, դերակատար Միքայել Պողոսյանի «Եթե բոլորը»  ֆիլմերը:

«Լիստոպադ»-ի  շրջանակներում հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ «Ոսկե ծիրանի» տնօրեն Հարություն Խաչատրյանը և գեղարվեստական ղեկավար Սուսաննա Հարությունյանը ներկայացրեցին  «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնը:

«Ոսկե ծիրանն» անիվների վրա ծրագիրը նոյեմբերի 16-ին իր մեկնարկը կսկսի Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում և կշարունակվի մինչև նոյեմբերի 18-ը:  Փառատոնի բացումը տեղի կունենա Եղեգնաձորի մշակույթի տանը` ժամը 18:0-ին  ռեժիսոր Նատալյա Բելյաուսկենեի, պրոդյուսեր, դերակատար Միքայել Պողոսյանի §Եթե բոլորը¦ ֆիլմով:  

Հաջորդ օրերին կցուցադրվեն Սյուզան Խարտալյանի «Տատիկին դաջվածքները», Արթուր Խուդոյանի «Ինձ աշուղ են ասում», Կասիանա Տեր-Հարությունյանի, Սեզար և Գարի Կանանյանների «Հայկական ռապսոդիա» վավերագրական ֆիլմերը, ինչպես նաև «Ոսկե ծիրան» 9-րդ Երևանի միջազգային կինոփառատոնի Լիամետրաժ ֆիլմերի մրցութային անվանակարգում առաջին մրցանակի արժանացած` Ս. Լոզնիցայի «Մշուշում» ֆիլմը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter