HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀՀ քաղաքացիները կհաշվառվեն օտարերկրյա պետության իրենց բնակության վայրի հասցեով

«Բնակչության պետական ռեգիստրի մասին» ՀՀ օրենքի պահանջով այսօր ՀՀ կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել իր նախկին որոշումներից մեկում և սահմանել, որ օտարերկրյա պետություններում բնակվող ՀՀ քաղաքացիները պետռեգիստրի հաշվառումից հանվելու փոխարեն պետք է հաշվառվեն օտարերկրյա պետության բնակության վայրի հասցեով։

Որոշմամբ նաև նախատեսվում է ՀՀ տարածքից դուրս վեց ամսվանից ավելի ժամկետով բնակության մեկնող կամ վեց ամսից ավելի ժամկետով բնակվող ՀՀ զինապարտ քաղաքացու հաշվառման գործողությունը կատարել նրա անհատական հաշվառման քարտում տարածքային զինկոմիսարիատի կողմից համապատասխան նշում կատարելուց և քարտը տեղական ռեգիստրում ստանալուց հետո։ Որոշումը կարգավորում է պետռեգիստրի հաշվառման այլ հարցեր ևս։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter