Սևանի շրջակայքում կհիմնվի նոր անտառաշերտ
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է Սևանա լճի շրջակայքում նոր անտառաշերտի հիմնման ծրագիրը, դրա կատարման ժամանակացույցը, նոր անտառաշերտի հիմնման տարածքների քարտեզ-սխեմաները, անտառտնկման միջոցառումների տեխնոլոգիական քարտերը, այդ միջոցառումների ծավալաթերթ-նախահաշիվը:
Ծրագրի հիմնական նպատակը' Սևանա լճի և դրա ջրհավաք ավազանի էկոլոգիական հավասարակշռության վերականգնումն է, որի համար անհրաժեշտ պայման է հանդիսանում նաև Սևանա լճի ջրհավաք ավազանի անտառածածկ տարածքների ընդլայնումը:
Ըստ նախագծի տեղեկանքի` Սևանա լճի էկոհամակարգում բացասական ջրակենսաբանական պրոցեսները կանխարգելելու համար անհրաժեշտ է ձեռնարկել անտառտնկման գործողություններ' լճի շրջակայքում նոր համարժեք անտառաշերտի հիմնման ուղղությամբ:
Ծրագրի շրջանակներում իրականացված ուսումնասիրությունների արդյունքներով անտառտնկումներ և տնկարանի վերականգնում նախատեսվում է ընդհանուր հաշվով 1113,2 հեկտար մակերեսի վրա:
Նախատեսվում է 2-3 տարեկան սերմնաբուսակների տնկում' սոճի սովորական և Կովկասյան, հացենի սովորական, թեղի փետրաճյուղավոր, բարդի ձյունասպիտակ և կանադական, կեչի Լիտվինովի, կաղնի արևելյան, դեղին ակացիա և այլ ծառաթփատեսակներով:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել