HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարգսյանը՝ «Ջրմուղի» ղեկավարին. «Դուք ընդամենը ողորմելի եք…»

Զարմանալի, ես կասեի՝ կախարդական կերպով է աշխատում Երևանի «Ջրմուղ» կոչված ընկերությունը: Ամսեամիս ավելացող վարձավճարը տարօրինակ էր թվում ինձ, իսկ մի անգամ, երբ ամբողջ հուլիս-օգոստոս-սեպտեմբերը մեծամասամբ Երևանում չէինք, հետևաբար՝ մեր Երևանի Աջափնյակ շրջանի 16 թաղ. 31/75 հասցեում գտնվող բնակարանը համարյա ջուր չէր ծախսել, իսկ փոստում «Ջրմուղը» ջրի վարձավճարը գանձում էր նախորդ ամիսների նման, էլ չդիմացա, որոշեցի ստուգել: Եվ ինչ… Երբ սովորականի պես տեսուչը 2012 թ. հոկտեմբերին գրանցեց երկու հաշվիների ցուցմունքները՝ 205 և 66 խմ, ակամայից նայեցի սեպտեմբերի համար մուծած իմ վարձավճարի կտրոնի ցուցմունքները՝ համապատասխանաբար՝ 209 և 67 խմ… Հրաշքի մեկնաբանման մասին հարցրեցի տեսուչին, վերջինս այնքան խորացավ համակարգչային հաշվարկների մեջ, որ արդեն Վ. Համբարձումյանի կարգի գիտնականը երևի կարող էր ըմբռնել:

Ինչևէ: Տեսուչի գիտափորձին այնքան էլ չվստահելով՝ նշեցի. «Եղբայր, ես պարզ քաղաքացի եմ, ոչ համակարգչային գիտնական, անցածն անցյալ լինի, հիմա դու գրանցեցիր հոկտեմբերի համար 205 ու 66, դա պարտավոր է երևալու հոկտեմբերի համար իմ վճարման կտրոնում, այդպես է»: «Այո, միանշանակ»,- եղավ տեսուչի վստահեցումը: Շատ լավ: Այսօր վճարում եմ հոկտեմբերի վարձավճարը և… նոր հրաշք: Հաշվիչների ցուցմունքները, որոնք ըստ բանական դատողության և ըստ գրանցման պետք է լինեին 205 և 66, համապատասխանաբար՝ 210 և 70 էին:

«Ջրմուղի»՝ ինձնից կորզած ավարը կազմում էր այս անգամ 9 խմ: Հրաշքը նաև կայանում է նրանում, որ մենք արդեն կես ամիս է ծախսում ենք ջուր, սակայն դեռ ներկայիս ցուցմունքները էլի չեն հասնում նախորդ ամսվա ցուցմունքներին և կազմում են 209 և 68: Տեսուչի պատասխանը մեկն էր՝ ես գրել եմ քո ճիշտ ցուցմունքները, իրենք են դա անում: Իմ զարմացած հարցադրումների վերջնական պատասխանն էր. «Եղբայր, բա ինչ ես ուզում, Հայաստանի Հանրապետությունում ես ապրում»:  

Թվում է՝ մանրուք է, սակայն այս մանրուքից է սկսվում ՀՀ քաղաքացու ստորացումն ու հավատի կորուստը՝ սեփական ղեկավար մարմինների, սեփական իշխանությունների ու պետության նկատմամբ: Ես ինձ լիովին իրավունք եմ վերապահում նշյալ ընկերության ղեկավարին ասելու հետևյալը. «Դուք ընդամենը ողորմելի եք»:   

Վահե Սարգսյան

15.11.12 թ.

Մեկնաբանություններ (1)

Վահե Սարգսյան
Լիովին համաձայն եմ նկատված դիտողության հետ: Առաջին անգամ ինձ ուղղել է պրոֆ. Բաբկեն Հարությունյանը՝ երբ երկրորդ կուրսի ուսանող էի: Շնորհակալություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter