HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հրապարակ». Քոչարյանն էլ Հայաստանում չէ. մասնավոր այցով մեկնել է Մոսկվա

Պարզվում է՝ ոչ միայն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն են Հայաստանից բացակայում, այլեւ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:Ըստ նրան մոտ կանգնած աղբյուրների` վերջինս երկու օր առաջ մեկնել է Մոսկվա, սակայն ոչ թե «Սիստեմա ԱՖԿ»-ի գործերով, այլ` մասնավոր այցով: Թե այնտեղից ուր է մեկնելու, աղբյուրները չգիտեն:

«Արդյոք պատահականությո՞ւն է, որ ինքնաթիռում Ռոբերտ Քոչարյանին «անակնկալ» հանդիպած Հովիկ Աբրահամյանը, որը Սերժ Սարգսյանի մոտ է թռել նույնքան անակնկալ, եւ Քոչարյանը բացակայում են նույն օրերին, կարծում եմ` ոչ»,- բազմանշանակ ժպիտով ասաց մեր զրուցակիցը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter