HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայկական ժամանակ». փորձում են հետ կանչել

Երեկ «ՀԺ» թղթակցին հայտնի է դարձել, որ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն արդեն ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին գրություն է ուղարկել խմբակցության անդամ, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչ Ալեքսանդր Արզումանյանին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնից հետ կանչելու մասին։

Սույն հարցը, սակայն, կքննարկվի ԱԺ նախագահի արձակուրդից վերադառնալուց հետո։ Խնդրի շուրջ երեկ չի հաջողվել զրուցել ոչ Հակոբյանի, ոչ էլ Արզումանյանի հետ։ Ըստ որոշ տեղեկությունների՝ մտադրություն կա գյուղատնտեսության հանձնաժողովի փոխնախագահ, ՀՀԿ-ական Տաճատ Վարդապետյանին տանել արտաքին հարաբերությունների հանձնաժողով՝ որպես փոխնախագահ, իսկ գյուղատնտեսության հանձնաժողովի փոխնախագահ դարձնել «Ժառանգության» ներկայացուցչին։

Հիշեցնենք, սակայն, որ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանն անցյալ շաբաթ «ՀԺ» թղթակցին բացատրել էր, որ հանձնաժողովները ձեւավորվում են նստաշրջանի սկզբում՝ ըստ Դոնթի բանաձեւի, եւ խմբակցությունում հետագա փոփոխությունները որեւէ ազդեցություն չեն կարող ունենալ ղեկավար կազմի վրա։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter