HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Իրանյան երկրաշարժը զգացվել է նաեւ Քաջարանում եւ Կապանում

ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ծառայությունը տեղեկացնում է, որ այսօր՝ տեղական ժամանակով 03:58-ին, ՍՊԾ-ի սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 4.7 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Իրանի տարածքում` Ահար քաղաքից 44 կմ դեպի հյուսիս-արևմուտք:

Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 15 կմ խորության վրա: Ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 6 բալ:

Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են` հյուսիսային լայնություն 38.58˚ և արևմտյան երկայնություն 46.82˚:

«Ըստ նախնական տեղեկատվության՝ երկրաշարժը զգացվել է ՀՀ մի շարք բնակավայրերում, մասնավորապես` ք. Քաջարանում և Կապանում 2-3 բալ»,- տեղեկացնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը:

 

Մեկնաբանություններ (1)

Ani
Ինչի Մեղրիի մասին երբեք ոչինչ չեք ասում, էպիկենտրոնին ամենամոտը Մեղրի քաղաքն է, բայց նրա մասին ոչինչ չեք ասում

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter