HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Առաքելյան

Բեռլինում հայագիտության ամբիոնը փակվեց

Բեռլինի Ազատ համալսարանի հայկական բաժնի այս դուռը դոկտոր Ժիրայր Քոչարյանը վերջին անգամ փակեց: Համալսարանում գործող հնդեվրոպական և համեմատական լեզվաբանության ինստիտուտի հայկական բաժնի փակման վտանգն առկա էր դեռևս 2009 թվականից: Հարցը քննարկվել է ՀՀ ԱԺ-ում:

Կողմերի մեկնաբանությամբ՝ պատճառները տարբեր են. գումարի բացակայություն, ուսանող չկա, ցանկություն չկա, դիտավորություն և այլն: ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի պատասխան նամակում կարդում ենք հետևյալ տողը. «Համալսարանը չի ուզում պահել մի ամբիոն, որը չունի ուսանող»:  

1921 թվականին Բեռլինում հայագիտությունը հիմնադրել է Ժոզեֆ Մարքուարդթը՝ նախկին Բեռլինի պետական, այժմյան Հումբոլդտի համալսարանում: 1948-ից այն տեղափոխվել է Բեռլինի Ազատ համալսարան, որը ժամանակին ունեցել է մինչև 63 հազար ուսանող: Հայագիտական բաժիններ այժմ կան Գերմանիայի մի քանի բուհերում, այդ թվում՝ Փոթսդամի, Հալլեի և այլն:

Գերմանիայում Ցեղասպանության ճանաչման հանձնախմբի անդամ դոկտոր Թեսսա Հոֆմանն այս առիթով գրում է, որ ամբիոնը պահելու համար հարկավոր է ընդամենը ամսական 1200 եվրո. «Ադրբեջանի պետությունը ջանք չի խնայում ունենալու ադրբեջանագիտության ամբիոն այս հեղինակավոր համալսարանում, բայց դեռ ապարդյուն, իսկ հայագիտության պարագայում ԲԱՀ-ը պատրաստ է անել այն ամենը, որ պրոֆ. Ժոզեֆ Մարքուարդթի հիմնադրած հայագիտության ավանդույթը շարունակվի»:

Նույն նպատակով բաժնի միակ դասախոս դոկտոր Ժ. Քոչարյանը փորձել է ամեն գնով հայագիտությունը պահել Բեռլինում: «Ես դիմեցի մի քանի կառույցների, նաև մշակույթի նախարարուհուն, նա էլ բուն պատասխանատուն չէր, գործը հանձնեց սփյուռքի նախարարությանը, այս նախարարուհին էլ շատ ձգձգեց, բան դուրս չեկավ: Կրթության և գիտության նախարարն էլ այս բանի արժեքը չհասկացավ, որ Գերմանիան Եվրոպայի կարևորագույն երկրներից է և նրա մայրաքաղաքում հարկավոր է, որ հայագիտություն ուսուցանվի: Սա ուղղակի գիտական գործ չէ, այլ Հայաստանի վարկն է, քաղաքական հարց է»,- նշում է Ժ. Քոչարյանը:

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի պատասխան նամակում կարդում ենք, որ նույնիսկ հայկական կողմի աջակցության պարագայում էլ համալսարանը չի ցանկանում պահել այդ ամբիոնը. «Բացի այդ, Ազատ համալսարանում չկա հայագիտական կենտրոն, չկա հայագիտության ամբիոն, իսկ Ժիրայր Քոչարյանն էլ հայագիտության մասնագետ չէ»:

Հարց է առաջանում` այդ դեպքում ցայսօր ինչպե՞ս է պարոն Ժ. Քոչարյանը հայագիտություն դասավանդել:

Հարցին ի պատասխան՝ Ժ. Քոչարյանը վրդովված նշեց. «Ես հայագետ չեմ, է հա, բաժինը կար, ունեինք, թող Հայաստանից մեկին բերեիք: Ես Գերմանիայի քաղաքացի եմ, անգործ չեմ: Սա պետական քաղաքականության խնդիր է: Ես ուզում էի այս և Արցախի համալսարանները իրար հետ կապել... »:

Մեկնաբանություններ (6)

Narine
Жаль, что мы теряем то, что у нас есть. Сегодня кафедру, завтра образование, так и государство могут закрыть... Мы поднимаем вопросы и обсуждаем до потери сознания роль и место армянского народа в мировом развитии, но мы ничего не делаем, чтобы оставить после нас хотя бы то, что было создано не нами, но для нашего блага. Мысли более чем агрессивные, не могу себе позволить вынести на общее обсуждение, но я вот чего не могу понять, если работа кафедры должна была быть самоокупаемой, если оно не принадлежит Армении, может сама кафедра приложила мало усилий для развития интереса у студентов. Может изначально велась программа преднамеренного «банкротства» кафедры? Думаю не правы обе стороны: государство, которое, просто, обязано предпринять определённые шаги для развития и поддержки кафедры, ну и кафедра, которая не должна ходить с протянутой рукой, а в свою очередь заниматься и находить пути привлечения средств и студентов. Чтобы не быть голословной приведу хотя бы один вариант: организация выездных программ изучения историко- архитектурных памятников Армении, я более чем уверена, что пара студентов нашлась бы, а дальше больше. Просто мы отвыкли работать, а требовать, жаловаться и просить у нас всегда получалось.
Վահե-2010
Ցեղասպանությունը հենց այս է, երբ արդեն չունենք մի ղեկավար որը կարևորն ու անկարեվորը իրարից զատի: Շատ շուտով, եթե այսպես շարունակվի, Բեռլինի այս համալսարանում մեռած լեզուների հայագիտության նոր ամբիոն կբացվի:
Նանե
էդ նախարարին թողնես մենակ իր «քյարթու» բառապաշարով խոսի, մեծ մեծ բաներից ու փորձի մտավորական ներկայանա: Երևանի ցանկացածխ բուհից ամսեկան ստացված կաշառքի մեկ ատսներորդն ուղարկեր Բեռլին չէր փակվի ամբիոնը: Այո համաձայն եմ, իրականում ցեղասպանություն է, երբ նման տիպի մարդիկ այլընտրանք չունեն նախարարի պաշտոնի:
Arman
Hargeli Vahe, es dzez het liovin hamacayn em, ayo. :((((
kd
Kaxakakan mtazoxutjan pakasi, hashvin pakvez ambiony, pakvez kani vor atori havaknednery ajspes zankazan, pakvezkani vor hajastani angraget karavarutja hamar mievnujnn er kpakvi , pakvez kani vor apsosazin irenz ognutjuny zuzaberel, ...ajs ameny anuny anamotutjun e....karox e shtkvel ajs iradrutjuny...shat kuzenaji bajz vaxenum em vor korzrazy chveradarna, kani vor zankutjun chka, harov irar utum en uraxaznelov hakarakordin (inchpes misht exel e)
hasmik
սրանց բացի իրենց կորմից ոչինչ չի հետաքրքրում, ինչ հայագիտության ամբիոն, ինչ հայրենասիրություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter