HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԴԱՀԿ-ն չի կատարում իր պարտականությունները՝ վկայակոչելով միջոցների սղությունը

Արդեն յոթ ամիս է, ինչ Նելլի Ստեփանյանը չի կարողանում մուտք գործել իր բնակարան Արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն /ԴԱՀԿ/ ապահովող ծառայության  ոչ իրավաչափ գործողությունների հետևանքով։

Օրենքի համաձայն՝ դատարանի կողմից տրված կատարողական թերթի հիման վրա ԴԱՀԿ ապահովող ծառայությունը պարտավոր է երկու ամսվա ընթացքում ապահովել վճռի պահանջի կատարումը՝ օգտագործելով պարտատիրոջ և/կամ պարտապանի միջոցները։ Սակայն արդեն յոթերորդ ամիսն է, ինչ ԴԱՀԿ ապահովող ծառայությունը չի կարողանում միջոցներ գտնել կատարողական գործողություններն իրականացնելու համար, չնայած նրան, որ Նելլի Ստեփանյանը պատրաստակամություն է հայտնել տրամադրել  բանվորական ուժ և տեխնիկական միջոցներ։ Այդուհանդերձ ծառայության աշխատակիցները անտեսել են նրա առաջարկը՝ այդպես էլ չկատարելով օրենքի պահանջը։

Ամիսներ շարունակ ԴԱՀԿ ապահովող ծառայության անգործության արդյունքում Նելլի Ստեփանյանը դիմել է մարդու իրավունքների պաշտպանին իր իրավունքները վերականգնելու խնդրանքով։

Գործն ուսումնասիրելով՝ պաշտպանը կայացրել է մարդու իրավունքների խախտման որոշում։

Պաշտպանի աշխատակազմ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter