HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Մուշ-2» թաղամասում կգործի քաղշիննախարարության աշխատանքային խումբը

Ընդառաջելով Գյումրու «Մուշ-2» եւ  «Անի» թաղամասերի բնակիչների դիմումներին  քաղաքաշինության նախարարի այսօրվա հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ, որի նպատակն է արագ արձագանքել նշյալ թաղամասերի բնակիչներից  ներկայացվող բողոքներին եւ առաջարկություններին, վերահսկել դրանց հետ կապված  աշխատանքների  ընթացքը:

Հիշեցնենք, որ վերոնշյալ Գյումրու «Մուշ-2» եւ  «Անի» թաղամասերի շինարարությունն իրականցվել է երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքների բնակապահովման պետական ծրագրի շրջանակներում եւ կառուցապատող «Գլենդել հիլզ» ընկերությունը պայմանագրային պարտավորությունների համաձայն իրականացնում է երաշխիքային սպասարկում: Քաղաքաշինության նախարարության վերոնշյալ աշխատանքային խումբը կգործի հենց «Մուշ-2» թաղամասում:

Խումբը ղեկավարող քաղաքաշինական պետական տեսչության Շիրակի մարզի տարածքային բաժնի պետը` համաձայն հրամանի պարտավոր է իրականացվող աշխատանքների ընթացքի մասին եռօրյա պարբերականությամբ զեկուցել ՀՀ քաղաքաշինության  նախարարին:

Քաղաքաշինության նախարարության մամուլի ծառայություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter