HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ազատության քայլերթ` վաղը

«Հայաստանն առանց քաղբանտարկյալների» նախաձեռնությունը վաղը` նոյեմբերի 17-ին, նախատեսում է Երևանում անցկացնել «Ազատության քայլերթ» խորագրով երթ, որը կմեկնարկի ժ. 16:00  Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի մոտից (Երևան, Տերյան փող. 42/1): Քայլերթի երթուղին է` Տերյան-Սայաթ Նովա-Մաշտոցի պողոտա-Ամիրյան-Հանրապետության հրապարակ-Հյուսիսային պողոտա-Տերյան:  
 
Ակցիան իրականացվում է նախաձեռնության հայտարարած «Հայաստանն առանց քաղբանտարկյալների» արշավի շրջանակներում: Կազմակերպիչները հիշեցնում են, որ իրենց նախաձեռնության ստեղծման հռչակագրի համաձայն` իրենք միավորվել են Հայաստանի Սահմանադրությամբ ամրագրված ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետության գաղափարի, դրանից բխող` Հայաստանն առանց քաղբանտարկյալների տեսլականի շուրջ:
 
Նախաձեռնողները խստորեն դատապարտում են իշխանությունը բռնի ուժով զավթած անձանց հակաիրավական գործողությունները, մասնավորապես` քաղաքացիների մտքի, խղճի, կարծիքն արտահայտելու և մարդու այլ հիմնարար ազատությունների ու իրավունքների ոտնահարումն ու քաղաքական հալածանքները: 
 
«Հայաստանն առանց քաղբանտարկյալների» նախաձեռնությունը Հայաստանում քաղաքացու իրավունքների ոտնահարմամբ մտահոգ բոլոր հասարակական, քաղաքական միավորներին ու քաղաքացիներին կոչ է անում միասնաբար մասնակցել քայլերթին: 
 
«Հայաստանն առանց քաղբանտարկյալների» նախաձեռնություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter